Search
Close this search box.

Առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և երկխոսել Բաքվի հետ․ Սամվել Բաբայան

Ացախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել․

«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։

Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝

Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,

Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,

Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։

– Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։