Search
Close this search box.

«Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է». Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զգալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանային գոտում. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա:

«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Բայց գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։