Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է 2025 թ. Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Էրդողանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը 2025 թվականին։ Զախարովան ընդգծել է, որ Թուրքիան չի ստորագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։

«Թուրքիան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ երկիր չէ, հենց այդ փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել ԼՂ հակամարտության գոտում, այս փաստաթղթում տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի մնալու ժամկետը և՛ հնարավոր հինգ տարով երկարաձգման պարամետրերը հստակ են»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում կայունությունը բխում է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է ռուս խաղաղապահների կարևոր դերը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով այնտեղ լարված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից։ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի այդ պահանջը»,- հայտարարել էր նա։

Այս Բաժնից