Search
Close this search box.

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնությունն ու անվտանգության երաշխիքները, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։

Ուկրաինայի հակամարտությունը, անվտանգության երաշխիքներն ու ռազմական օգնությունը Կիևին, ինչպես նաև ԵՄ հարաբերությունները Թուրքիայի և Չինաստանի հետ կլինեն ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման կենտրոնական թեմաները, որը տեղի կունենա հինգշաբթի Բրյուսելում։