Search
Close this search box.

Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հեռանում է Հայաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:

«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս այն կշարունակի ամրապնդվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: