Search
Close this search box.

ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքում է Ադրբեջանի դեմ իրանական դրոնների կիրառման մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքում է Ադրբեջանի դեմ իրանական դրոնների կիրառման մասին լուրերը․ Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները։

«Պաշտպանական գերատեսչությունը նախորդիվ մի քանի անգամ պաշտոնապես անդրադարձել է ադրբեջանական մամուլում շրջանառվող նույնաբովանդակ կեղծ տեղեկություններին»,–ասել է նա։

Իսրայելական I24news լրատվական պարբերականն էր հայտնել, թե «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի քանի բախումների ժամանակ հայկական կողմը «Շահեդ» դրոններ է օգտագործել ադրբեջանական դիրքերի դեմ»։ Այս հրապարակումն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները։

Նման պնդումներն ավելի վաղ հերքել էր նաև նախարար Պապիկյանը: Վարչապետ Փաշինյանն էլ ապրիլին հայտարարել էր, որ Ադրբեջանը օգտագործում է այս ապատեղեկատվությունը, որ փչացնի Երևանի և Բրյուսելի հարաբերությունները