Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ Ղրիմում. ինչ են հայտնում տելեգրամ ալիքները

Տելեգրամ աlիքները հայտնում են, որ բռնակցված Ղրիմի արևելյան հատվածում՝ ռուսական բանակի խոր թիկունքում, զինամթերքի պահեստ է այրվում, պայթյուններ են որոտում։

Տելեգրամ ալիքները հրապարակել են երեք տարբեր տեսանյութեր, որոնցից երկուսում հստակ երևում են մեծ հրդեհ և պայթյուններից թռչող մեծ «կայծեր», հավանաբար ռեակտիվ զինամթերք:

Ըստ Կրմսկի վետեր ալիքի, որը վկայակոչում է տեղի բնակիչներին, հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով երեք հարված է հասցվել պահեստին, որը գտնվում է թերակղզու արևելքում գտնվող Ստարի Կրիմ քաղաքի պոլիգոնում: Այս պոլիգոնից մինչև առաջնագծի մոտակա կետը առնվազն 230 կիլոմետր է։

Տեսանյութը՝ այստեղ

Այս Բաժնից