Search
Close this search box.

«Հայ տղերքը փչացած կյանքով ապրում են, բայց սուրբ աղջիկ են ուզում». Շպռոտ

«Ապրել եմ ազատ կյանքով, այսինքն՝ ունեցել եմ բոյֆրենդ ու ապրել եմ նրա հետ՝ ինչպես ամուսնու հետ կապրեի: Համարում եմ, որ դա շատ վատ բան է. ընտանիքի արժեքն ընկնում է: Որ ասում եմ՝ ազատ կյանքով եմ ապրել, դա է եղել»,- LIFEROOM-ի եթերում ասել է երգչուհի Շպռոտը՝ խոսելով անձնական կյանքի մասին: Նրա խոսքով՝ եթե աղջիկն ազատ կյանքով է ապրում, նրա հետ երբեք չեն ամուսնանա. «Մեր հայ տղամարդիկ թասիբով են, ուզում են մաքուր աղջկա հետ ամուսնանալ: Ընենց չի, որ մեր հայ տղերքը սրբեր են, մի հատ էլ սուրբ են ուզում. մեր հայ տղերքը փչացած կյանքով ապրում են, բայց սուրբ են ուզում»: Անդրադառնալով մայրանալու ցանկությանը՝ երգչուհին նշել է. «Վախենում եմ, որ էդպես էլ ցանկություն կմնա, բայց Աստծո կամքը թող լինի: Կուզեմ երեխա ունենալ, երեխաս հայր ունենա. ընտանիք եմ ուզում…»: