Search
Close this search box.

«Ստացվում է՝ երկրի վարչապետն իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում ու դրանից տուժում են քաղաքացիները». Թովմասյան

«Շատ վատ նախադեպ է ու շատ վատ ուղղությամբ ենք գնում. ստացվում է՝ երկրի վարչապետն իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում ու դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ առումով բողոք, դժգոհություն ունեն ու փորձում են արտահայտել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալությանը:

Հիշեցնենք՝ ԱԺԲ-ն երեկ հայտնել էր, որ Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինին ասել է, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման են ենթարկել: