Search
Close this search box.

Եռաբլուրում հայ նահատակների հուղարկավորություն է, իսկ Փաշինյանը այդ պահին ավտոբուս նստելու ու պատկերասրահ այցելելու էժան քարոզչությամբ է զբաղվում

Էդուարդ Շարամազանովը գրում է․

Մարդ ինչքան պետք է անդարդ ու անտարբեր լինի,որ Արցախը 200 օրից ավել բլոկադայի մեջ լինի,հումանիտար աղետի շեմին լինի,Եռաբլուրում հայ նահատակների հուղարկավորություն լինի,բայց ինքը էդ նույն պահին ավտոբուս նստելու ու պատկերասրահ այցելելու էժան քարոզչությամբ զբխղվի։
Ի՞նչ ասեմ։
Հասնում է մեզ։

Ու սրան դեռ սատարող կա,հասկանու՞մ եք։
Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս։
Ու սրա համար էլ դաժանորեն պատժվելու ենք։

Հայրենիք ու հազարավոր կյանքեր հանձնած ազգակործան կապիտուլյանտի գոյությունը փաստում է հայկականության արժեքների պարտության մասին։

Հ/Գ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նույն օրը զինվորկան կարգով հուղարկավորեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողներ Երվանդ Թադևոսյանին ու Սամվել Թորոսյանին։
Հիշեցնենք, որ երկու զինծառայողների մարմինները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել էին ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան «Եռաբլուր»-ում հուղարկավորելու նպատակով։