Search
Close this search box.

«Վտանգավոր զարգացում է». Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Վտանգավոր զարգացում է՝ *****ները արդարացնում են Արցախի դեն իրենց նոր հնարավոր ագրեսիան այն հանգամանքով, թե իբր Արցախում շարունակում են հայաստանցի զինվորներ ծառայել: Ու այդ առասպելը փորձում են հաստատել հետևալ փաստարկով: Լուսանկարում անցած շաբաթ Արցախում սպանված զինվորի ծննդական վկայականն է: Բաքվի քարոզչությունը արդարացնում է իր վարկածը դրանով, որ վկայականի վրա Հայաստանի պետական զինանշանն է ու որ նա Հայաստանի քաղաքացի էր: Բա էլ ո՞ր երկրի քաղաքացի կարող էր լինել: Վկայականում պարզ գրված է, որ տղան ծնվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Էլ ի՞նչ փաստ պետք է լինի, որ ապացուցի, որ զոհված երիտասարդը Հայաստանից չի եղել զորակոչված»: