Search
Close this search box.

Հայկական կողմը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ

Հայկական կողմը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ։

«Երեկվանից կապի մեջ ենք ֆրանսիական կողմի հետ»,- Aysor-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մակրոնն ասել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել, քան Փաշինյանը: