Search
Close this search box.

«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Երևանում կկառուցվի քաղաքային ժամանակակից ճոպանուղու համակարգ

Երևանի օդային տրանսպորտի կառուցումն օդում կախված լուր չէ։ «Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Երևանում կկառուցվի քաղաքային ժամանակակից ճոպանուղու համակարգ։

Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը սիրով հրավիրում է Երևանի Ճոպանուղու նախագծի ներկայացման միջոցառմանը, որի ընթացքում կքննարկվեն նաև քաղաքային տրանսպորտի այս տեսակի առավելությունները, առանձնահատկությունները ու ռազմավարական նշանակությունը, մեր բնակիչները հնարավորություն կունենան անելու առաջարկություններ ու հայտնելու իրենց կարծիքը։

Միջոցառումը տեղի կունենա «14 հարկ» հյուրանոցի 15-րդ հարկի միջոցառումների սրահում (հասցե՝ Ամիրյան 4/6, մուտքը Բյուզանդ 13-ից)։