Search
Close this search box.

Ամեն օր պարեկություն ենք իրականացնում ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը. ԵՄ առաքելություն

Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության Twitter-ի էջում:

«Հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», – ասված է գրառման մեջ