Search
Close this search box.

Ոստիկանները հարսանիքից րոպեներ առաջ հարսնացուին ուժով տարել են բաժանմունք

Հնդկաստանում հարսնացուին ոստիկանական բաժանմունք են տարել հարսանեկան արարողությունից մի քանի րոպե առաջ։ Այս մասին հայտնում է The New Indian Express-ը։

Ոստիկանությունը ընդհատել է Ալֆիյայի և Ախիլի ամուսնությունը։ Մեքենան բարձրացել է Կովալամի մատուռ, որտեղից դուրս են եկել ոստիկաններ։ Դա տեղի է ունեցել նորապսակների ամուսնության ուխտը փոխանակելուց մի քանի րոպե առաջ։ Իրավապահները վազել են զույգի մոտ և բռնի ուժով աղջկան տարել մեքենա՝ չնայած նրա ճիչերին ու բողոքներին։ Փեսային թույլ չեն տվել մոտենալ հարսին և նրան տարել են ոստիկանություն։

Բաժանմունքից աղջկան տարել են դատարան, որտեղ նա ցուցմունք է տվել ու հաստատել, որ մեկնել է Ախիլի հետ և պատրաստվում է իր կամքով ամուսնանալ նրա հետ։

Պարզվել է, որ Ալֆիայի ծնողները, ովքեր դեմ էին իրենց դստեր հարսանիքին, ոստիկանություն հաղորդում են ներկայացրել նրա անհետացման մասին։ Ցուցմունք տալուց հետո Ալֆիին թույլ են տվել փեսացուի հետ հեռանալ դատարանից։