Search
Close this search box.

Իշխանական պատգամավորը կարծում է, որ Հայաստան մտնող ահռելի քանակի Կոկաին տեսակի թմրամիջոցը մեր երկրի համար չէր

«Թե կոնկրետ ո՞ր երկրների համար էր նախատեսված այն թմրանյութը, որն առգրավվել է ՀՀ-ում, չեմ կարող ասել»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից ներմուծվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց:

Պատգամավորը ենթադրում է, որ այն պետք է հանվեր երրորդ երկիր՝ սպառման համար, և ՀՀ-ն տրազիտ ճանապարհ է հանդիսացել:

«Գուցե ԱՊՀ երկրների համար նախատեսված լինի, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստան ԵԱՏՄ պետությունների մաքսային շարժը բավականին պարզեցված է, բայց քննությունն ամբողջապես կպարզի, թե ո՞ւր պետք է գնար և ի՞նչ պետք է լիներ: Բայց վերջին շրջանում պետական կառավարման բոլոր օղակներում, որոնք ինչ-որ չափով պատասխանատու են թմրամիջոցների ապօրինի շրաջանառությունը կանխելու համար, շատ ակտիվ պայքար է գնում երևույթի դեմ: Ազգային ժողովում՝ Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովում, գրեթե ամեն օր քննարոկումներ ենք ունենում այս թեմայով: Խնդիր ենք դրել, որ պետք է անպայման գործուն միջոցներ ձեռնարկվեն»,- նշեց Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ պայքարը լինելու է անզիջում բոլոր մակարդակներում. «Ինչպիսի ակտեր, որ պետք լինեն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, լինելու են այդ օրենսդրական ակտերը, ինչպիսի տեխնիկական միջոցներ, որ պետք լինեն, պետք է անպայման ձեռք բերենք, շուտով նաև ռազմավարությունը կլինի, թե ինչ աշխատանքային քարտեզով պետք է առաջ գնանք, և կոնկրտ մեր հանձնաժողովի համար սա ամենօրյա հարց է, ու ասեմ, որ սպասում ենք նոր հայտանբերումների: Վստահ եմ՝ մեր ուժայինները կարճ ժամանակահատվածում էլի արդյունքներ կունենան»:

Պատգամավորը նկատում է՝ պարզ է, որ այդպիսի ծավալի թմրանյութի հայտանաբերումը Իտալիայում և Հայաստանում մեր շուկայի համար չի նախատեսված, նախատեսված է մեծ երկրների շուկաների համար, սակայն եթե ներմուծվում է, հավանականություն կա, որ դրանից ինչ-որ չափաբաժին նաև Հայաստանում է սպառվում:

«Տելեգրամ ալիքների ուսումնասիրություններից պարզել ենք, որ այնտեղ կա նաև կոկաինի վաճառքի առաջարկություն: Օրինակ 1 գրամը 180 դրամի չափով առաջարկություն կա: Իհարկե մեր կիբեռստորաբաժանումները բավականին լուրջ ուսումնասիորություններ են անում, բայց մենք տեսնում ենք, որ այո, կոկաին կա Հայաստանում, որը չի կարող այստեղ արտադրվել այլ ներմուծվել է»,- նշում է Արմեն Խաչատրյանը:

Վերջինս նկատում է՝ ՀՀ իրավապահ մարմինները բավականին լավ համագործակցում են միջազգային գործընկերների հետ, օրինակ «Ինտերպոլի» և այդ համագործակցությունը լավ արդյունք է տալու և արդեն տվել է. «Հայաստանը հարևան եկրներից միշտ տարբերվել է թմրանյութերի օգտագործման ցածր մակարդակով և այսօր էլ, եթե վիճակագրությունը նայենք բավականին ցածր է, բայց անգամ այս ցածր մակարդակը չի կարելի հանդուրժել: Մենք չենք հնդուրժելու սա և ամեն ինչ անելու ենք, որ այս փուլում կանխենք»: