Search
Close this search box.

Ադրբեջանի ագրեսիան սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը

Պատերազմը ժողովրդավարության համար մեծագույն փորձություն է։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրված եռակողմ համաձայնությունը պատճառ դարձավ, որ, այսպես ասած, «հարձակում» լինի պետական ինստիտուտների ուղղությամբ, սակայն արտահերթ ընտրությունները հնարավորություն տվեցին պահպանելու ժողովրդավարությունը և հասարակական կարգը։ Նրա խոսքով` հաջողվեց նաևխաղաղության օրակարգ ձևակերպել, սակայն օրակարգը ևս հարձակումների ենթարկվեց, և Ադրբեջանը ռազմական սադրանքներ գործադրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։

Փաշինյանը խոսեց նաև Լաչինի ապօրինի շրջափակման մասին, որի պատճառով ԼՂ–ում ապրող հայերը հումանիտար ճգնաժամի մեջ են արդեն ավելի քան 5 ամիս։

«Այսօր Լաչինի միջանցքի ապաշրջափակումը մեր առաջնահերթությունն է, նաև կարևոր է սկսել Բաքու–Ստեփանակերտ բանակցությունները, որոնց նպատակն է ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,– նշեց վարչապետ Փաշինյանն ու ընդգծեց այս հարցում միջազգային մեխանիզմների կիրառման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
Ըստ ՀՀ վարչապետի, Եվրոպայի խորհուրդը, օգնելով հասցեագրել այս հարցերը, կնպաստի Հարավային Կովկասում կայունությանն ու ժողովրդավարությանը։