Search
Close this search box.

ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալի ինքնազգացողությունը վատացել է. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Երեկ՝ մայիսի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 3 ամսով: Կալանքի տակ գտնվող անձանցից մեկի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ։ Դատարան է ժամանել շտապօգնության մեքենա:

Նշենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարան էր դիմել Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։

Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով»։