Search
Close this search box.

ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա:

ՊՆ-ից հայտնում են, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ավելի վաղ այտնել էինքր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կոմղն ունի 3 վիրավոր: