Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրի համաձայն՝ մայիսի 5-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

«Ռուս խաղաղապահներն ավտոմոբիլային ճանապարհով Ստեփանակերտ 238,9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք, հայտնաբերվել ու ոչնչացվել է մեկ պայթուցիկ առարկա։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը մաքրել են 2534,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26792 պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է տեղեկագրում։