Search
Close this search box.

Որ պահին ժողովուրդը որոշեց ինձ գնդшկահшրել, պшտի տակ հնազանդ կանգնած եմ․ Փաշինյան

Օրակարգում կա ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը, երկրում գործող քաղաքացիական վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների օրինակով։ Այս մասին մայիսի 5-ին, Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրում ստեղծվելու ռազմական տրիբունալ, որի առջեւ կկանգնի Փաշինյանը եւ բարձրաստիճան զինվորականներ։

«Դու նկատի ունեք՝ համաձա՞յն եք, որ ինձ պետք է դատել եւ գնդակահարել։ Ես 2020 թվականին ասել եմ՝ ժողովուրդ, եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։ Որ պահին որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ հնազանդ կանգնած եմ։ Ուզում եք գնադակարել, գնդակահարեք, համաձայն եմ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքները ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին․ «Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»։