Search
Close this search box.

Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ազդարարել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին, սակայն նշել է, որ «կան որոշակի ծրագրեր»։

«Առայժմ առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր են քննարկվում։ Երբ քննարկումներն ավարտվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Առայժմ վաղաժամ ենք համարում այդ մասին խոսելը»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին։

Ավելի վաղ, Փաշինյանը, ելույթ ունենալով Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում, ասել էր, որ մոտ ապագայում կայցելի Ռուսաստան։

«Հաջորդ շաբաթ կգնամ Մոսկվա»,-նշել էր նա։