Search
Close this search box.

Վրաստանը 1 ամսով փակել է «Կազբեկի» անցակետի ելքերը թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանն այսօրվանից 1 ամսով փակել է Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհին գտնվող «Կազբեկի» անցակետի ելքերը մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

««Կազբեկի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական/վերականգնողական աշխատանքներով պայմանավորված` պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն մեկ ամսով»,– ասված է հաղորդագրությունում։

Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։
Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ/սահուն ռեժիմով։

Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեկի» մաքսակետը սովորականին պես կաշխատի ամբողջ հզորությամբ։
Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ: