Search
Close this search box.

Ալիևը պատահական չի այս օրերին մեկնել Թուրքիա

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատահական չի այս օրերին մեկնել Թուրքիա, պատահական չեն Ալիևն ու Էրդողանը միասին թևանցուկ գնացել Բայրաքթար աթս-ների գործարան։

Պատահական չի Ադրբեջանում մեկնարկել պահեստազորայինների 10.000-ոց աննախադեպ զորավարժություն։

Հայաստանի կառավարությունը պարտավոր է մայիս ամսվա համար ճգնաժամային ծրագիր կազմել և պատրաստվել նոր սադրանքի, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մանկլավիկների հետ մարզերում նկարվում է։

Հայկական բանակը Հայաստանում և Արցախում պետք է մարտական բարձր պատրաստության վիճակի բերվի։ Հարգելի հրամանատարներ, գիտեմ, որ դուք էլ ՊՆ -ից եք հրամանի սպասում, բայց լավ կլինի, եթե սեփական նախաձեռնությամբ զորքին զգոն պահեք։ Լավի համար ձեզ շնորհակալություն չեն հայտնի, բայց եթե վատ բան եղավ, ձեզ կմեղադրեն։