Search
Close this search box.

Դիմում ենք քաղաքական կուսակցություններին

«Հանրային Ձայն» կուսակցությունը տարածել է հայտարարություն․

«Դիմում ենք այն կուսակցություններին, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր եւ դեմ են նիկոլյան ռեժիմին։ Առաջարկում ենք բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին, ՀԿ-ին, անցկացնել քաղաքական կոնսուլտացիաներ Նիկոլ Փաշինյանի <<սիկտիր>> գաղափարի շուրջ։ Այսօր բոլորիցս է կախված մեր երկրի անվտանգության եւ ժողովրդավարության հարցը։ Մի կողմ ենք թողնում բոլոր տարաձայնությունները եւ խժդժությունները։ Մեր նպատակն է Նիկոլին եւ իր թիմին վրնդել իշխանությունից։

Հ.Գ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը նախկին իշխանությունների հետ ընտրության ժամանակ դաշինք չի կազմելու»։