Search
Close this search box.

Արցախում խաղաղապահների նոր հրամանատարից սկսել են հիասթափվել

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունը մեծ հույսեր էր արթնացրել արցախցիների շրջանում։ Վերջին մեկ տարում բազում հարցերում ադրբեջանցիների առաջ անթույլատրելի զիջումների գնացած Ալեքսանդր Վոլկովի հեռանալը եւ նրա փոխարեն ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի ժամանումը ոգեւորել էր մարդկանց եւ նրանք հույսեր էին փայփայում, որ պատերազմների բովով անցած զինվորականը գալու է եւ կարգուկանոն հաստատի Արցախում՝ ստիպելով, որ ճանապարհը բացեն եւ ապօրինի անցակետը Հակարիի կամրջից հեռացնեն։ Էյֆորիան սկսում է մարել։

Սակայն արդեն քանի օր է Արցախում գտնվող ռուս զինվորականը, որը հասցրել է հանդիպել Արցախի նախագահի հետ եւ մի քանի օր է բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, արդեն սկսել է հիասթափեցնել ժողովրդին։ Նրանք արագ արդյունքներ էին սպասում, իսկ դրանք ուշանում են, ինչը հուշում է այն մասին, որ Լենցովը շատ չի տարբերվելու Վոլկովից եւ իրավիճակի կարգավորման բանալին պետք է այլ վայրում փնտրել։ Իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ 

Սրան զուգահեռ նաեւ համառ լուրեր են շրջանառվում, որ մայիսի մեջ Նիկոլ Փաշինյանին պարտադրելու են ստորագրել խաղաղության պայմանագիրը, որի վերջին տարբերակը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից եւ որով մի մեծ տապանաքար է դրվելու Արցախի անկախության հարցի վրա։

Այս Բաժնից