Search
Close this search box.

Ադրբեջանցիներ են պայթել Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում

Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում (Մարտակերտի և Շահումյանի մի մասը), որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, երեք ադրբեջանցիներ են պայթել ականի վրա ու մահացել։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը։

Նշվում է, որ հակատանկային ականի պայթյունից մահացել են Նադիր Յուսիֆովը, Սախավաթ Գեզալովը և Ֆարիդ Սադիևը, որոնք համագործակցում էին «RPS Energy Ltd» ընկերության հետ։

Ավելի վաղ Շուշիի շրջանում ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողներ էին պայթել ականի վրա։

Այս Բաժնից