Search
Close this search box.

Արտակ Գալստյանը ենթարկվել է էլեկտրաշոկի. Վարդան Ղուկասյանը ահազանգում է

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը ենթարկվել է խոշտանգման, այս մասին ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը: Ըստ նրա՝ Արտակ Գալստյանը ենթարկվել է էլեկտրաշոկի, ձեռնաշղթայված լինելով՝ հարվածներ ստացել դեմքին: Վարդան Ղուկասյանի փոխանցմամբ Արտակ Գալստյանը խոշտանգման է ենթարկվել նաև այս գիշեր՝ Քննչական կոմիտեում:

«Արտակ Գալստյանը երրորդ անգամ է խոշտանգվել և մարմնական վնասվածքներով գիշերը տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ»,- նշեց Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ նրա դեմքին կան պատռվածքներ, կապտուկներ. «Ոտքը դրել են անգամ կոկորդին, ցանկացել են խեղդել»,-նշեց նա:

Այս Բաժնից