Search
Close this search box.

Վարչապետը որոշ բաներ չգիտեր, բայց գաղտնի քննարկում էր. Ազատում զոհված զինծառայողների հարազատներ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ծնողների և վարչապետի հանդիպումն ընթացել է փակ ձևաչափով: Դուրս գալով կառավարության շենքից, նրանք լրագրողներին ասացին, որ չեն կարող մանրամասներ հայտնել փակ հանդիպումից՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում: