Search
Close this search box.

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը մասնակցել է չեչենական երկու պատերազմներին և Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին կփոխարինի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, հայտնում է «Հրապարակ» թերթը։

Վոլկովը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։ Ավելի վաղ Ալեքսանդր Լենցովը զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի (2013-2020թթ.), օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալի (2009-2013թթ.) պաշտոնները:
2020 թվականի հունվարին նշանակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Լենցովը մասնակցել է երկու չեչենական պատերազմներին և 2008 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությանը, ինչպես նաև մասնակցել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։