Search
Close this search box.

Նոր մանրամասներ. «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել. Միքայել Արզումանյանի պաշտպան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հերքում է քննչական կոմիտեի վարկածը, այն մասին, թե Արզումանյանը «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։

Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար։

«Քրեական գործում ապացույցները կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել, այնտեղ միայն որոշակի հաջողություն է եղել։ Իսկ այն անձինք, որոնք ներկա են եղել այնտեղ` ունեն որաշակի խնդիրներ այլ ցուցմունքներ տալու։ Մենք հիմնավորել ենք, թե ով ինչի համար է նման ցուցմունք տվել»,– հայտարարել է նա։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստն է։ Գործի քննությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։