Search
Close this search box.

Մենք ձեր մեջքին կանգնած ենք, դրա մեջ վստահ եղեք. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանին

Մեր ընդդիմությունը, որը վերադարձավ Ազգային ժողով իր օրակարգով, օրակարգ չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Օրակարգ չկա, եւ գործելաոճ է ընտրվել տարբեր մարտավարություններով խանգարել եւ ներկայություն ապահովել, սադրանքներ կազմակերպել, ամբիոնից ստեր խոսել: Օրինակ՝ Արեգնազ Մանուկյանը որ մոտեցավ ամբիոնին, ինձ թվաց՝ մոտենում է ամբիոնին, որ հերքի իր կողմից նախկինում արած հայտարարությունները, որովհետեւ այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով պարտավորեցրել է տիկին Մանուկյանին՝ հերքել այն սուտը, որ ինքն ասում էր իմ եւ իմ գործընկերների մասին, մեղադրելով այն բանի մեջ, որ մենք իբրեւ միլիոնատերեր ենք, եւ վճարի մեկ միլիոն դրամ: Երբ ՀՀԿ-ի ցուցակով անցած մարդիկ գալիս ու այստեղ խոսում են Freedom house-ից եւ ժողովրդավարությունից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունը հեռանա, սակայն չի պահանջում նոր ընտրություններ, որովհետեւ հասկանում է, որ չի անցնելու խորհրդարան. «Ասում են՝ իշխանությունը պետք է հեռանա, բայց լեզուները չի պտտում՝ ասեն՝ նոր ընտրություն ենք պահանջում: Դասական քաղաքականության մեջ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն, ոչ թե գալիս ու ասում են՝ հրաժարական տվեք: Գիտեն, որ առնվազն մեծ մասը չի լինելու այստեղ»:

Նա նշեց, որ բացի այն թվերից, ելույթներից ու այն տվյալներից, որոնք հրապարակվել են, կա կառավարության կատարած աշխատանքի հասարակ մարդկային գնահատական. «Այդ գնահատականն արտացոլվում է առօրյայի մեջ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, դրա մեջ վստահ եղեք: Հայ ժողովուրդը կանգնած է ձեր մեջքին: Մենք ընտրված իշխանություն ենք, եւ մեր ժողովուրդը գիտի Հայաստանում որոշողը ինքն է եւ տենց է լինելու այսուհետ»:

Այս Բաժնից