Search
Close this search box.

Քննարկումներ եմ ունեցել Հանրային ձայն կուսակցության նախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արտակ Գալստյանի հետ

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշում է կայացվել մասնակցելու Երևանի ընտրություններին։ Որպես Ալյանս կուսակցության ղեկավար երկար քննարկումներ եմ ունեցել Հանրային ձայն կուսակցության նախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արտակ Գալստյանի հետ։ Ունենք մեկ ընդհանուր գաղափար` Երևանի ընտրությունները դարձնել հականիկոլական, հակաթալանչիական, հակաթուրքական և հակաազգակործան պրոցես, ձևավորել լայն դաշինք և վռնդել իշխանություն կոչվածներին և նրանց հետ համատեղ իշխող որոշ նախկիններին մայրաքաղաքից։ Դրանով նաև սկիղբ դնել ամբողջական իշխանափոխության։ Քննարկումներն ընթացել են ևս մի քանի ընդդիմադիր հարգարժան գործընկեր ուժերի հետ։ Հուսամ, որ Հանրային ձայնի մեր գործընկերների ամրությունն ու տոկունությունը ոչինչ չի կոտրի, և մենք կգնանք Հայրենիքը քրքրողներից ազատվելու ճանապարհով։ Մնացած մանրամասները 5 ամիս առաջ իմ խոստացած 10 եթերների ընթացքում, որոնք շուտով վերջապես կսկսվեն»։

Այս Բաժնից