Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովի դահլիճում կռիվ է. ինչ տեղի ունեցավ, երբ անջատեցին ուղիղ հեռարձակումը

Խորհրդարանում լարված իրավիճակ ու կռիվ է։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Քաշքշոց ու կռիվ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Որ պետք լինի՝ կթքեմ»։

Այս Բաժնից