Search
Close this search box.

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը կալանավորվել է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հաղորդում են Դատական դեպարտամենտից:

Նշենք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք մեղադրվում են ինքնակամ շինություններն ապօրինի ճանապարհով օրինականացնելու համար։

Այս Բաժնից