Search
Close this search box.

Պուտինը նմանակ ունի՞․ Պեսկովը մեկնաբանել է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նմանակի մասին խոսքերից հետո «շատ տարօրինակ» է անվանել։

Ճեպազրույցի շրջանակներում լրագրողը Պեսկովին խնդրել է մեկնաբանել Դանիլովի խոսքերն այն մասին, որ Պուտինը չի այցելել Խերսոն, փոխարենը նրա նմանակն է գնացել այնտեղ։

Ի պատասխան՝ Պեսկովը պատասխանել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը «շատ տարօրինակ է»։

Ավելի վաղ, Բուդանովը Daily Mail-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վլադիմիր Պուտինն օգտագործում է առնվազն երեք նմանակի, ովքեր պլաստիկ վիրահատության են ենթարկվել՝ ՌԴ նախագահին նմանվելու համար։

2020 թվականին Պուտինն ինքը ՏԱՍՍ-ին ասել էր, որ 2000-ականների սկզբին նմանակ ունենալու գաղափար էր առաջացել։

Այս Բաժնից