Search
Close this search box.

«Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պիտի դատել». Սամվել Բաբայան

Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարի այն, ինչ ցանկանում է, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ, մեր հռչակագրի, մեր ժողովրդի ընտրած ճանապարհով եւ պաշտպանելու ենք մեր երկիրը: Այս մասին հանրային Հեռուստաընկերության եթերում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին առաինը նա պետք է հասկանար, որ դա հայտարարություններով չի լինում, նա պետք է նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ եոս հրավիորւմ եմ Բաքու, բայց քանի որ նա խորը չի գիտակցում Արցախւը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը անկեղծ չի, ղարաբաղյան կողմն էլ պետք է հստակեցնի բանակցությունների թեման։

«Առաջարկել էի արցախյան կողմը ձևակերպեր բոլոր կետերը, որ փոխվստահություն կներչնչեր երկու կողմին էլ, Արցախից արձագանք չկա, Ալիևն է Արցախի հետ վերջնագրով է խոսում, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերում»- ընդգծել է նա։

Հարցին՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթաց հնարավո՞ր է․ Բաբայանը ասաց. «Արցախի ժողովուրդը անկախության հռչակագիր ունի, որևիցե մեկին Արցախի ժողովուրդը չի տվել լիազորություն, որ գնան-բանակցեն այլ կոնտեքստում։ Երեսուն տարին բանակցում են գաղտնի, իրականության հետ չհամապատասխանող, ժողովրդից մանդատ եք ստացել, պիտի անկեղծ լինեք։ Ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն ա, պիտի խոսողին դատել»,:

Հարցին՝ ինչ կարգավիճակ է պատկերացնում Բաբայանը Արցախի համար, և արդյոք Արցախում պատրա՞ստ են պատերազմի, նա պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք ամեն ինչի և պատրաստվելու ենք։ Պետք է հանրաքվե անցկացնել Արցախի ժողովրդի շրջանում, ստանալ մանդատը՝ նոր գնալ բանակցությունների:Մենք պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ որ Ադրբեջանը ուժեղ է եղել։

Մենք ցանկացած խնդիր լուծելու ենք, եթե Ադրբեջանը ցանկանում է իրոք բանակցություններ, պետք է օրակարգ հստակեցնել՝ ինչ քայլերով ենք գնում և ինչի մասին ենք խոսում»։

Բաբայանի խոսքով՝ Արցախը պետք է պաշտպանված լինի բացարձակապես իր ուժերով, իր բանակով․ «Ինչ կարգավիճակ կստանա՝ անկախ, լրիվ անկախ, Արցախը պիտի ունենա իր պաշտպանությունը»։

Այս Բաժնից