Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է: Տեղեկացանք, որ զույգի հարսանեկան միջոցառումը նեղ միջավայրում է անցել Արցախում: Ներկա են եղել միայն մտերիմ հարազատները, ընկերները, իսկ իշխանական վերնախավից էլ միայն Հարությունյանի ամենամտերիմները:

Միջոցառումն անցել է առանց շքեղությունների: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձել են մեծ աղմուկ չբարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փեսացուն Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է եղել՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս Բաժնից