Search
Close this search box.

Եթե ժողովուրդն ասի՝ «ձեր տեսլականը չենք ընդունում», մենք կհեռանանք. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Արցախի հետ կապված բոլոր քննարկումները թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ իր, թե՛ մյուսների կողմից բարձրաձայնվում են:

«Մեր թիմը հայ ժողովուրդն է, որը ձայն է տվել մեզ, մեզ մոտ կարևորն այդ հարաբերությունները պահպանելն է: Եթե ժողովուրդն ասի՝ «չէ, գիտեք ինչ՝ ձեր տեսլականը չենք ընդունում, մենք կհեռանանք ու մեր տեղը կզիջենք այն ուժին, որին ժողովուրդը կընդունի», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանը հայտարարեց՝ ինքը ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։

«Ես գիտեմ՝ ինչ է ասվել, ինչի համար է ասվել: Ամբողջությամբ սատարում եմ, մեր թիմի մեջ չկա գեթ մեկ մարդ, որն ասի՝ «գիտեք, վարչապետը սա, որ ասաց, մի տեսակ տարօրինակ էր, նոր էր, կամ՝ անհասկանալի»»,- նշեց ԱԺ նախագահը: