Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող կաթսայատանը՝ ցեխակույտի մեջ, դի է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 4-ին, ժամը 20:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ չգործող կաթսայատան ներսում, դին ցեխակույտից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ցեխակույտից դուրս են բերել մոտ 60 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի: