Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը աղջիկ է ունեցել. մինչ այդ նա իր հղիությունը գաղտնի է պահել

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն՝ Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից. «Ներեցեք ինձ, որ այդ ամենը գաղտնի էի պահում: Ես գիտեի, որ պետք է այս դերիս նախապատրաստվեմ պոզիտիվ ու ատողջ կերպով՝ առանց սթրեսի: Ես չեմ ծրագրել դրանով գումար աշխատել: Ես գիտեի, որ իմ երեխան զգալու է ցանկացած սթրես ու զգացմունք, ուստի որոշեցի գաղտնիությունը պահպանել հանուն իմ փոքրիկ կյանքի ու մեր երջանկության»,- գրել է նա:
Քայլի Ջեներ աղջիկը ծնվել է փետրվարի 1-ին.«Հղիությունն ինձ համար ամենահիասքանչ, ոգեշնչող ու կյանքս փոխող կարգավիճակն էր: Ես կկարոտեմ այդ ժամանակաշրջանը: Գնահատում եմ ընկերներիս, հատկապես՝ իմ ընտանիքիս՝ առավելագույն գաղտնիություն պահպանելու համար: Իմ հիանալի ու առողջ փոքրիկը ծնվեց փետրվարի 1-ին, ես անհամբեր սպասում էի, որ կիսվեմ ձեզ հետ այս լուրով: Ես այնքան լի եմ սիրով ու երջանկությամբ, որ թվում է՝ կպայթեմ»,- հավելել է Ջեները:

ֆոտոմոդելն ու գործարարը հուզիչ տեսահոլովակ է հրապարակել Թրեվիս Սքոթի հետ:

https://www.instagram.com/p/BeycdselrTe/?utm_source=ig_embed