Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատասխանում եմ ձեր հարցերից 3-ին. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին: Հարցերից մեկը վերաբերում է նրան, թե «կկարողանա՞նք արդյոք բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե՞ պետք է անպայման պատերազմենք»: Վարդանյանը պատասխանել է. «Ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը: Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, պատրաստ չլինենք պատերազմի, ոգի ու կամք չցուցաբերենք, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները»: