Search
Close this search box.

Ես ուզում եմ, որ հայ կանայք շրջեն կյանքի անխոհեմության էջերը և մտնեն խոհեմության, իմաստության փուլ. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընթացող «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովի ընթացքում, որի ժամանակ անդրադարձել է մեր իրականության մեջ հայ կնոջ կերպարին:

Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հայ կինը պետք է պայքարի սեփական ընտանիքի, երկրի և անձի համար. «Այդտեղ ոչ մի պախարակելի բան չկա: Մենք պետք է նախ ինքներս երջանիկ լինենք, բավարարված լինենք մեր ընտանիքով ու աշխատանքով: Ես ուզում եմ, որ մենք՝ հայ կանայքս, շրջենք կյանքի անխոհեմության էջերը և մտնենք խոհեմության, իմաստության փուլ»:

Մանրամասները՝ տեսանյութում: