Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մաշտոցի պողոտայում տղամարդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներին ու հայտնել, որ Մաշտոցի պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նա, կարծես, հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։