Search
Close this search box.

Հայաստանում ձյուն է գալիս. նոր տեղեկություններ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Վայոց ձորի մարզում և Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։