Search
Close this search box.

Այսօր զոհված զինվորը 20 տարեկան էր․ ինչ է կատարվել առաջնագծում. irakanum

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Երևանից էր։ Հրաչյա Սարուխանյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2021 թվականին։ Սահմանագոտում տեղի ունեցած փոխհրաձգությունից ևս մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Վատ տեսանելիության պատճառով զինվորները սահմանագոտում նկատել են զինվորի և մտածելով, թե ադրբեջանցիներ են կոչ են արել կանգնել։ Այդ զինվորն էլ իր հերթին կարծել է, թե դիմողներն են ադրբեջանցիներ և սկսել է փոխհրաձգություն:

Ադրբեջանական կողմն էլ օգտվելով առիթից իր հերթին է կրակոցներ արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Երբ տեսանելիությունը որոշակի վերականգնվել է, նկատել են, որ հայկական անձնակազմից զինվոր է բացակայում, և կարճ ժամանակ անց հայտնաբերել են զինվորի մարմինը՝ հրազենային վնասվածքներով։

Հիշեցնեք՝ մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: