Search
Close this search box.

ՖՈՏՈ. 1 զոհ, 4 վիրավոր. Արտակարգ դեպք Լոռու մարզում

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմհատվածում՝ «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ, ​ բախվել են Infiniti-ն և ВАЗ-2105​ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով​ 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի բժշկական կենրոնի բժիշկների հերթապահ խմբերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։