Search
Close this search box.

Ոստիկանության և Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» գործարքի կոռուպցիոն ռիսկերը

Չնայած Ներքին գործերի նախարարության ու անձամբ նախարարի հավաստիացումներին, թե Ոստիկանությունը օրինական ճանապարհով է ավտոմեքենաներն առանց մրցույթի ապահովագրել «Սիլ Ինշուրանսում», փաստերը հակառակն են պնդում։

Ավելին, «Ազատության» հարցումներից պարզ դարձավ, որ Ավտոապահովագրողների բյուրոն այս գործարքի վերաբերյալ կարգապահական վարույթ է սկսել իշխող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» դեմ։

Մոտ մեկ ամիս առաջ «Ազատությունը» հաղորդեց, որ Ոստիկանությունը ավտոմեքենաների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ Ինշուրանսին»՝ առանց մրցույթի։ Իշխանության հետ փոխկապակցված այդ ընկերությունը միայն Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։
Նյութի աղբյուր՝ Ազատություն