Search
Close this search box.

Ուղիղ միացում. Ֆուտբոլից առաջ Հայաստանի հավաքականի երկրպագուների երթը Երեւանում

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան – Թուրքիա խաղից առաջ Երեւանում անցկացնում է միասնական երթ, որը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից։

Ազգային հավաքականի Red Eagles / Կարմիր Արծիվներ ֆան ակումբը երթ է անցկացնում Հանրապետության հրապարակից։

Հայաստան – Թուրքիա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 21:00-ին։

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուների համար տոմսեր չեն հատկացվել, թուրք երկրպագուներ Հայաստան չեն ժամանել։

Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Խորվաթիայի, Լատվիայի եւ Ուելսի թիմերի հետ ընդգրկված են D խմբում։