Search
Close this search box.

Սյունիքում ռուս երկու զինծառայող գլխի շրջանում մարմնական վնասվածք են ստացել

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից։

Մարզպետարանից հաղորդում են, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Նշենք՝ տելեգրամյան ալիքներն ավելի վաղ հայտնում էին, որ ռուս զինծառայողները մասնակցում էին նախօրեին մոլորված եւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանի որոնողական աշխատանքներին եւ այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության հետեւանքով նրանք վիրավորվել էին։

Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: